18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Իսպանիայի հարավում և արևմուտքում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել: Ճանապարհները, տները հեղեղվել են, երկաթուղային հաղորդակցությունը՝ խափանվել: Այս մասին հայտնում է inews.co.uk-ը։
Նշվում է, որ ջրհեղեղի հետևանքով ճանապարհներին տասնյակ մեքենաներ են արգելափակվել: Որոշ շրջաններում ճանապարհներին ջրի հոսքը պարզապես քշում է մեքենաները:
Ֆերմերները հայտնում են, որ կարկուտը ոչնչացրել է խաղողի բերքի գրեթե կեսը, արմավի բերքն ու ցիտրուսային մշակաբույսերը: Խոսքը ութ միլիոն եվրոյի վնասի մասին է: