կարևոր
343 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-24 22:20

Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 06:45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 70 հա խոտածածկույթ։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։