կարևոր
658 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 20:56

Ախալքալաքում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար կտեղադրվի

Ախալքալաքում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար կտեղադրվի

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի՝ նվիրված անմահ հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն

Օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հոգևոր դասի մասնակցությամբ, կկատարվի խաչքարի օրհնության կարգ, ապա հոգեհանգիստ՝ ի հիշատակ նահատակ հայորդիների:

«Բոլոր այն գյուղերից, որտեղից կան անհմահ հերոսներ, կխնդրենք ներկայանալ հերոսների նկարներով: Արարողությունը տեղի կունենա ժամը 14:00֊ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Արարողության ավարտին տեղի կունենա մատաղի հյուրասիրություն»,-հայտնել է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը: