կարևոր
619 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 20:42

«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր

«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր

Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը վիճարկեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 

Հանդիպման ամբողջ ընթացքում տեղատարափ անձրև է եղել: Թիմերն ընդմիջման են գնացել զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ալաշկերտ»-ն օգտագործել է իր ստանդարտ դիրքը և առաջ անցել հաշվի մեջ:

Աչքի է ընկել Ժոզե Էմբալոն: Բաց թողած գնդակից հետո «Արարատ»-ը երբեմն սուր հակագրոհել է:

Ի վերջո «Ալաշկերտ»-ը կարողացել է պահպանել նվազագույն առավելությունը և հաղթել:

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը իր պատմության մեջ երրորդ անգամ դարձել է երկրի Սուպերգավաթակիր: