կարևոր
586 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 19:50

Պաշտպանության նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին է ներկայացրել սահմանային իրավիճակը

Պաշտպանության նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին է ներկայացրել սահմանային իրավիճակը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին:

Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին և շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: 

Քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ ընթացող ծրագրերը՝ հնարավորության դեպքում նախաձեռնելով փոխգործակցության նոր ուղղություններ: