կարևոր
1579 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-24 17:49

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ:

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է Հայաստանի կինոակադեմիայի ակադեմիկոս, «Հայֆիլմի» նշանավոր ներկայացուցիչ, ՀՅԴ մեծ ընտանիքի անդամ Լևոն Աթոյանցի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ անվանի կինոօպերատորի մահվան կապակցությամբ:

Մեծանուն արվեստագետի թողած ժառանգության մասին պատշաճ շարադրանքը դեռ ստեղծվելու է:

Սիրելի, ազնիվ և գաղափարական ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում»: