16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շարունակում եմ ստուգայցերը:
Այսօր կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողությունն անցկացվել է Երևանի Դավթաշեն և Արաբկի վարչական շրջանների խոշոր խանութներում:
Covid19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Ստուգայցերը շարունակական են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: