Իտալական Ա Սերիաի 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Խաղից հետո Մխիթարյանը գրառում է արել.
«Ծանր հանդիպում էր, բայց կարևոր է, որ մենք հաղթեցինք: Այժմ պետք է կենտրոնանանք «Լացիոյի» դեմ կիրակնօրյա դերբիին»։