կարևոր
3448 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-24 14:20

«Հայրենիք» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ իմ Հայրենիք» կարգախոսով

«Հայրենիք» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ իմ Հայրենիք» կարգախոսով

Դիլիջանում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է, ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Արմեն Օրդինյանը: Տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցությունը:

««Հայրենիք» կուսակցության կենտրոնական կառույցի ներկայացուցիչները Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուների հետ սեպտեմբերի 23-ին մասնակցել են քարոզարշավին, որը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։

Դիլիջանում քարոզարշավի ժամանակ հայրենիքցիները զրուցել են համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերի, առաջարկել կարգավորումներ, որոնց հիմնական մասը ներկայացված է ավագանու ընտրությունների՝ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում։

Քարոզարշավի շրջանակում ավագանու թեկնածուներն այցելելու են Դիլիջան քաղաքի և խոշորացված համայնքի բոլոր բնակավայրեր»։

Կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 20-ին՝ տնախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կազմել է Պատիվ ունեմ դաշինքը, որն այժմ ներկայացված է Ազգային ժողովում 7 պատգամավորով: