կարևոր
1654 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 20:10

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է՝ մոռանալ Արցախի և տարածքային պահանջների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևը կոչ է արել Երևանին «ընտրություն կատարել համագործակցության ու տարածքային հավակնությունների միջև»։

«Հակամարտությունն ավարտվել է, դրա համար Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ սահմանազատման ու սահմանագծման, միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա։ Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի։ Սակայն մենք դեռ չենք տեսնում Հայաստանից դրական արձագանք՝ ի պատասխան մեր առաջարկի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, որ խաղաղության նպաստող նախագծերից կարող են լինել տրանսպորտային նախագծերը։

Այս համատեքստում Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի մասին, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ»։

Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն»,- ասել է Ալիևն իր ելույթում, որը որը տեսագրվել էր նախապես::

Իր ելույթի բավականին ծավալուն հատվածը Ադրբեջանի նախագահը հատկացրել է Հայաստանին ուղղված մեղադրանքներին։ 

Նա հմտորեն շահարկեց Ադրբեջանի՝ Չմիավորված պետությունների շարժման նախագահող երկիր լինելու փաստը (100-ից ավել երկիր), հայտարարելով նաեւ, որ նրա նախագահության մանդատը կազմակերպությունում երկարացվել է եւս մեկ տարով, մինչեւ 2023 թվականի ավարտը։ Նա հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց, մեղադրեց Հայաստանին պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների մեջ։ 

Դիմեց այլ երկրներին «հին աշխարհագրական տեղանունները» չօգտագործելու հորդորով, ասելով, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլեւս չկա։ «Ադրբեջանում այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: 2021թ. հուլիսի 7-ի նախագահական հրամանով մենք ստեղծել ենք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիներ: Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ՄԱԿ անդամ երկրներին և ՄԱԿ քարտուղարությանը մեր տարածքների մասին խոսելիս չօգտագործել իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքական առումով կանխակալ անվանումը, որը կրում է մանիպուլյացիոն բնույթ»,- ասել է Ալիևը: