կարևոր
2302 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 13:39

Պետբյուջեի հաշվին ՔՊ-ական 10 պատգամավոր վարձով է ապրում

Պետբյուջեի հաշվին ՔՊ-ական 10 պատգամավոր վարձով է ապրում

Ազգային ժողովի 8-րդ գումարման 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման գումար ստանալու համար։ ՀՀ ԱԺ աշխատակազմից հայտնել են, որ փոխհատուցում ստանալու համար դիմել են Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը։

Բոլոր 10 պատգամավորներն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։

Յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100 հազար դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թ-ի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման։