կարևոր
715 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 13:32

Ընդդիմությունը պետք է կազմակերպի հասարակությանը, կանխի Հայաստանի թուրքացումը և մեր պետականության կործանումը․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը պետք է կազմակերպի հասարակությանը, կանխի Հայաստանի թուրքացումը և մեր պետականության կործանումը․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմությունը վերսկսելու է փողոցային պայքարը:

«Միայն խորհրդարանական գործունեությամբ, այն մարտահրավերները, սպառնալիքները, որոնց առջև մեր երկիրը կանգնած է, չենք կարող չեզոքացնել: Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ եւ գործողություններ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա հայտնեց, որ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերսկսելու են նաև մարզային այցելություններ. «Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան»,-ասաց Իշխան Սաղաթելյանy:

«Հայաստանին այս պահին սպասում է թուրքացման գործընթաց, մենք ունենք լրջագույն մտահոգություն՝ այս ամենի հետ կապված։ Պատահական չէր, որ երեկ ևս Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ։ Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան ՀՀ-ի և Թուրքիայի միջև, և դա չի բխում ՀՀ շահերից։ Թուրքիայի երեք նախապայմանին, այն է` հրաժարում Արցախից, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ավելացել է ևս չորրորդը` միջանցք Սյունիքով։ ՀՀ իշխանությունները ո՞ր նախապայմանն են պատրաստ բավարարել»։

Խոսելով փողոցային պայքարի և ընդդիմության նկատմամբ ունեցած ժողովրդի մի մասի հիասթափությունից՝ Սաղաթելյանն ընդգծեց.

«Մենք ծանոթ ենք մեր բազմաթիվ քաղաքացիների կարծիքներին, մարդիկ մեզ ձայն են տվել, որպեսզի մեր միջոցով հեռացնեն այս իշխանություններին, որը չի բավարարվել, և դժգոհություններ կան։ Անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, ավելի լայն զանգվածների կազմակերպում»։

Անդրադառնալով բազմաթիվ քաղաքացիների այն մտահոգություններին, որ Տավուշում ադրբեջանցիները վրան են խփել, առաջխաղացում են ունեցել՝ Սաղաթելյանը ասաց.

«Իշխանությունները այլևս չեն ժխտում, որ նոր զիջումների և կապիտուլյացիայի չեն գնալու, իրենք փորձում են դա հիմնավորել՝ ասելով, որ այդ տարածքները ադրբեջանական են։ Իշխանությունները մեծ ձեռքբերում են համարում, որ ճանապարհից գերեվարված քաղաքացիներին կարողանում են ինչ-որ ճանապարհով հետ բերել, բայց չեն ասում՝ ինչպես գերեվարվեց։ Ընդդիմությունը պետք է կազմակերպի հասարակությանը, կանխի Հայաստանի թուրքացումը և մեր պետականության կործանումը։ Եթե հայ ժողովուրդը դուրս գա փողոց և ասի՝ ես պատրաստ չեմ գնալ նոր կապիտուլյացիայի, այս իշխանությունները հաջորդ օրը կհեռանան»։