կարևոր
3742 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-24 13:19

Ադրբեջանի նախագահը բացում է խաղաքարտերը և մեղադրում հայկական կողմին պատերազմում հազարավոր զոհերի և ստորացուցիչ պարտության համար. Մանթաշյան

Ադրբեջանի նախագահը բացում է խաղաքարտերը և մեղադրում հայկական կողմին պատերազմում հազարավոր զոհերի և ստորացուցիչ պարտության համար. Մանթաշյան

Ծրագրավորված Պարտություն: Այս մասին գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը:

«Հասել ենք...

Ադրբեջանի նախագահը բացում է խաղաքարտերը և մեղադրում հայկական կողմին պատերազմում հազարավոր զոհերի և ստորացուցիչ պարտության համար...

ալիևը փաստորեն պնդում է այն, ինչ մենք արդեն գիտեինք Վլադիմիր Պուտինից.

Հոկտեմբերի 7-ին ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր է եղել կանգնեցնել պատերազմը, ինչպես ալիևն է նշում. այդ ժամանակ հնարավոր էր խուսափել հազարավոր զոհերից և տարածքային կորուստների այս չափից, և հավելում, որ համաձայնվելու դեպքում այսքան ստորացուցիչ չէր պարտվի...

Այս համատեքստում հարկավոր է հիշել նաև, որ դեռ հոկտեմբերի 4-ին ԳՇ պետը զեկուցել էր մեր երկրի Անվտանգության խորհրդին, որ պատերազմելու ռեսուրս չունենք...

Իսկ այս ներսի լսարանի համար ուժեղ տղա ձևացող դավաճանը նույնիսկ չի էլ պատախանում, չի պատասխանում քանի որ ասելիք չունի և գիտի, որ այդ մեղադրանքները հիմք ունեն և փաստարկված են...»,-գրել է Մանթաշյանը: