կարևոր
1525 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-24 12:10

Համայնքների բաժանումը իրականացրել են ըստ իրեց թեկնածուների․ Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկվում է համայնքների խոշորացման հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, և հայտնել, որ դեմ չեն խոշորացմանը, սակայն ծրագիրը հակասահմանադրական է ու ապօրինի՝ համայնքների կարծիքները չի լսվել, շահը հաշվի չի առնվել։

«Դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը։ Որևէ սկզբունք չի կիրառվել։ Ամբողջը քաղաքական պրոցես է համայնքի ղեկավարներից ազատվելու, իրենց շահը առաջ տանելու համար։ Համայնքների բաժանումը իրականացրել են ըստ իրեց թեկնածուների։ Տարածքներ կա, որտեղ իրականացրել են խորհրդային միության շրջանների վերականգնումը, տարածքներ կա՝ երկու քաղաքներ են միացրել։ Օրինակ՝ Ապարանում համայնքին գյուղ են միացրել՝ համայնքապետից ազատվելու համար։ Նույնը Գեղամասար համայնքում, որը 18 բնակավայրից բաղկացած համայնք է, քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Էջմիածնին մեկ գյուղ են միացրել ու խոշորացում են իրականացնում։ Սկզբունք չկա, կա քաղաքական նպատակ»։

Սաղաթելյանը նշեց՝ համայնքներում կան դժգոհություններ, սակայն ղեկավարները, ավագանիները այս իշխանության գործողությունները հաշվի առնելով, պայքարի դուրս չեն գալիս։ Սաղաթելյանը նաև հավելեց, որ առնվազն 300 համայնքի ղեկավարների նկատմամբ հարուցված են քրեական գործեր։

Նիստին չմասնակցելու երկրորդ հիմանվորումը այն է, որ հարցը առաջնահերթ չէ։ Ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են տեղադրել, Նիկոլ Փաշինյանը «նոր սիրախաղ է սկսել Էրդողանի հետ»։

Սաղաթելյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 26-ին ժամը 18.30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր։ Տեղի կունենա երթ ու մոմավառություն՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։