կարևոր
424 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 11:50

Մահացել է «Հայֆիլմ»-ի նշանավոր կինօպերատոր Լևոն Աթոյանցը

Մահացել է «Հայֆիլմ»-ի նշանավոր կինօպերատոր Լևոն Աթոյանցը

Կյանքից հեռացել է մեծանուն արվեստագետ, Հայաստանի կինոակադեմիայի ակադեմիկոս, «Հայֆիլմ»-ի լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։

Նա այն մեծանուն մարդկանցից է ով ունեցել է մեծ ներդրում կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման մեջ։ 1990 թվականից Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ է:  

Լևոն Աթոյանցը ծնվել էր 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում։ 1951 թվականին ավարտել էր տեղի միջնակարգ դպրոցը։ 1951-1954 թվականներին սովորել էր Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում։ Որպես կինոօպերատոր` նկարահանել էր ավելի քան 30 ֆիլմ։

Պարգևատրվել էր «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով։ 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակին` հայկական կինոյում ներդրած վաստակի համար: