18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Զրույց են ունեցել նաև Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կարգավորման խնդիրների շուրջ:
Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Արցախի Հանրապետությունում իրավիճակի կայունացման ուղղությամբ հետագա աշխատանքների համար`առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: