կարևոր
1228 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-24 10:50

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել

 

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել հետեւյալ օրակարգով.

1.

  • «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
  • «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին:

2.

  •  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու
  • «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու
  • «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու 
  • «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու 
  • «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու: