կարևոր
439 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-24 11:57

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

Արցախում սեպտեմբերի 23-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12911քաղաքացու հետազոտություն, որից 1133-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։