կարևոր
397 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 10:42

Հրդեհ Բուրաստան գյուղում

Հրդեհ Բուրաստան գյուղում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09։54-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խումբը և երեք մարտական հաշվարկ։