կարևոր
565 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 09:22

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: