կարևոր
607 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 09:15

Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված. Մովսես Հակոբյան. «Ժողովուրդ»

Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված. Մովսես Հակոբյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է, որ բանակի ղեկավար կազմի ու կռվող զորքի բալանսն անհամաչափորեն խախտված է։ Ըստ նրա՝ հաստատված նորմացույցով առաջնորդվելու փոխարեն՝ հակառակ ուղղությամբ ենք գնում։ Նախկին բարձրաստիճան զինվորականի փոխանցմամբ՝ բանակում այսօր մեծ քանակի ղեկավար կազմ, բայց շատ քիչ զինվորներ ունենք։

«Սխալ է վերաբաշխվում նաեւ բանակին տրամադրվող բյուջեն։ Իմ զինակից ընկերները գուցե ինձնից նեղանան, բայց իրականությունն այն է, որ բյուջեի սխալ վերաբաշխումը նույնպես կազմաքանդելու է այն, ինչ ունենք, ստեղծել ենք տարիներ ի վեր։ Բանակին տրամադրվող բյուջեն բաղկացած է 4 մասից՝ աշխատավարձ, ուսուցում, ապահովում ու զարգացում։ Առաջին երեք ճյուղերը պետք է հավասարաչափ գումար ստանան, ենթադրենք՝ 30-ական տոկոս, զարգացմանը ընդհանուր բյուջեի 10 տոկոսը պետք է տրամադրվի, բայց անգամ այդ բալանսն էլ է խախտված»,- գրում է թերթը։