կարևոր
409 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 09:06

Այսօր սեպտեմբերի 24-ն է. 1960 թ. այս օրը ԱՄՆ-ում իջեցվեց առաջին ատոմային սուզանավը

Այսօր սեպտեմբերի 24-ն է. 1960 թ. այս օրը ԱՄՆ-ում իջեցվեց առաջին ատոմային սուզանավը

Սեպտեմբերի 24-ը տարվա 267-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 98 օր:

1852 թ. - տեղի ունեցավ դիրիժաբլով առաջին թռիչքը։

1896 թ. -ծնվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, ամերիկացի նշանավոր գրող (մահ. 1940 թ.)։

1916 թ. - Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ կատարեց։

1940 թ. - ծնվել է Արիկ Ալեքսանյանը, հայ ֆիզիկոս (մահ. 2006 թ.)։

1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացավ Ատլանտյան խարտիային։

1948 թ. -ստեղծվեց Հոնդա ընկերությունը։

1960 թ. - ԱՄՆ-ում ջուր իջեցվեց առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։

1996 թ. -Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրման համար բացվեց Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։