կարևոր
1486 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-23 23:55

Սեպտեմբերի 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետությունում սեպտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 24-ին՝ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +16, ցերեկը՝ +23, երեկոյան՝ +17 աստիճան տաքություն։