կարևոր
1639 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-23 22:56

Եթե պետությունը մտահոգ է հասարակության առողջությունով, պետք է պետբյուջեի հաշվին իրականացնի թեստավորումը կամ պատվաստումը․ Ալեքսանդր Կոչուբաև

Եթե պետությունը մտահոգ է հասարակության առողջությունով, պետք է պետբյուջեի հաշվին իրականացնի թեստավորումը կամ պատվաստումը․ Ալեքսանդր Կոչուբաև

Առնավազն տարօրինակ է քաղաքացուց պահանջել կատարել մի գործողություն, որը չունի երաշխավորված արդյունք: Այս պահանջը հակասում է աշխատանքային օրենսդրությանը, խախտում աշխատողի սահմանադրական և ընթացիկ օրենսդրական իրավունքները: Գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով կառավարության կողմից պատվաստման կամ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադրանքին:

«Ես 6 աշխատակցի գործատու եմ և արգելում եմ նրանց ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին, չեմ պարտադրելու ներկայացնեն ՊՇՌ թեստ, իսկ իրվական ներգործության ենթարկվելու պարագայում պաշտպանելու եմ նրանց իրավունքները դատարանում՝ իմ հաշվին:

Եթե պետությունը մտահոգ է հասարակության առողջությունով, պետք է անձամբ՝ պետբյուջեի հաշվին իրականացնի թեստավորումը կամ պատվաստումը»: