Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին մարդաշատ էր եւ այնտեղ էին խաղողագործները, որոնք մի քանի տոննա խաղող են մթերել, իսկ գործարանը հրաժարվել է գնել համապատասխան տարաների բացակայության պատճառով:
Աշխատակիցները պնդում են, որ նախորդ իշխանությունների կողմից օրենք է ընդունվել, որ հայկական կոնյակը եւ գինին պետք է պատրաստված լինեն բացառապես հայկական խաղողից, իսկ գործող իշխանությունները չեն հետեւում այդ օրենքին:
Մթերման խնդրից զատ աշխատակիցները նշում են, որ Արմավիրի մարզում առկա է նաեւ ոռոգման ջրի խնդիր եւ ակցիայի ժամանակ նրանք նշեցին՝ ջուրը տալիս են 10 օրը մեկ մի քանի ժամով եւ նրանք խաղողը նման պայմաններում են աճեցրել:
Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։