կարևոր
412 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-23 19:44

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի իրացման ցանց

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի իրացման ցանց

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այսօր կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողությունն անցկացրել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի սուպերմարկետներում:

Սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

Ստուգայցերը շարունակական են։

 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: