ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը տևական աշխատանք է տանում, որպեսզի Կանադան Հայաստանում ունենա դիվանագիտական ներկայացուցչություն, ինչը որակական նոր մակարդակի կբարձրացնի հայ-կանադական միջպետական հարաբերությունները։
Կանադայի կառավարությանը հղված գրության մեջ Հայ դատի Կանադայի հանձնախմբի ղեկավարները նշել են, որ Կանադան «Մեծ յոթնյակի» միակ երկիրն է, որը Հայաստանում դեսպանություն չունի և այդ հանգամանքը բացասաբար է ազդել Կանադայի տարածաշրջանային դերակատարության վրա։
Հիշեցնենք՝ հանձնախմբի գործողությունների արդյունքում՝ ամիսներ առաջ կանադական կառավարությունը որոշում էր ընդունել, իբրև հատուկ բանագնաց Հայաստան գործուղել նախկին արտգործնախարար, դեսպան Սթեֆն Դիոնին։