կարևոր
724 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-23 16:31

Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի դի

Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի դի

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ զոհված զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի դի: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1669 դի։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։