կարևոր
2995 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-23 17:00

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ

ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում սեպտեմբերի 23-ին ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները հայտնաբերելուց հետո, կիրառելով դարանակալման և այլ հնարքներ, անձնակազմը հարձակվել է հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ներխուժել հրամանատարական կետ և առգրավել կարևորագույն փաստաթղթեր, ապա տեղանքի կրակակետերը ոչնչացնելով՝ վերադարձել է ելման դիրքեր։