կարևոր
1435 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-23 15:45

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը: Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռը:

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահը:

Հայ կաթողիկէ եկեղեցիներում սույն թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 15:00-ին հնչելու են եկեղեցիների զանգերը ի նշան նոր՝ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության:   

Նշենք, որ Ռաֆայել Մինասյանի ջանքերով երկար տարիներ Երկիր Մեդիա և Վատիկանի Telepace հեռուստաընկերությունների միջև գործակցություն է ծավալվել: Telepace հեռուստաընկերությամբ հեռարձակվել են Երկիր Մեդիայի պատմական, մշակութային, ճանաչողական շատ հաղորդաշարեր: