կարևոր
1447 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-23 15:19

Սիրիան Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերը երկրից

Սիրիան Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերը երկրից

Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջում են անհապաղ դուրս բերել իրենց զինված ուժերը Արաբական Հանրապետության հյուսիսային տարածքներից: Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը՝ մեկնաբանելով Իդլիբ նահանգում լարվածության վերջին սրումը:

«Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին, որոնք ուղղված են երկրի հյուսիսում իր գրավված տարածքների ազատագրմանը», - նշել է նախարարը:

Նրա կարծիքով՝ այդ էսկալացիայի գլխավոր պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաեւ այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է երկրի դեմ ահաբեկչական խմբավորումներին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգ է տեղափոխել լրացուցիչ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր ու 4 000 մարտիկ: Նշվում է, որ կես տարվա ընթացքում սիրիական հողերում թուրքական ստորաբաժանումների ընդհանուր թիվը գրեթե 2 անգամ աճել է: