կարևոր
406 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-23 14:30

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 230 միլիոնը

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 230 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 23-ի դրությամբ կազմել է 230 միլիոն 89 հազար 554: Այդ մասին վկայում են Ջոնս Հոքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 719 հազար 193 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 42 միլիոն 545 հազար 119 COVID-19-ով վարակված, իսկ մահացածների թիվը հասել է 681 հազար 197-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 563 հազար 421-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 446 հազար 50 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 283 հազար 567 հիվանդացած, մահացել է 592 հազար 316 մարդ: