կարևոր
1822 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-23 13:44

Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ

Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ

Արմավիրի մարզի խաղողագործներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են լուծել խաղողի մթերման խնդիրը:

Խաղողագործները նշում են, որ իրենք այսօր փորձում են պարենային անվտանգության խնդիր լուծել, քանի որ գործող կառավարությունն ինքն է խաղողագործությունը հայտարարել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ճյուղերից մեկը:

Խաղողագործները նշում են, որ 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանն իրենց մարզ էր այցելել և խոստացել, որ հետայսու խաղողի մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանալու: Այսինքն, խաղողագործը դեռևս մարտ-ապրիլ ամիսներին պետք է հստակ իմանա, թե խաղողը ո՞ր գործարաններին է հանձնելու, ի՞նչ ծավալի և ի՞նչ գնով:

«Աբսուրդ է, արտահանման ծավալներն այսքան ավելացել են, սպառում չկա։ Էս մարդիկ չեն ուզում բացահայտ, տղամարդավարի ասեն՝ մենք անզոր ենք էդ հարցերը լուծելու կամ անզոր ենք սպիրտի դեմն առնելու։ Հայկական կոնյակն իր վարկանիշն օր օրի գցում է միջազգային շուկայում» - ասել է ակցիայի մասնակիցը։

««Նոյ» մուլտի գրուպը ոլորտի խոշոր խաղացողներից է և նրա խաղող չընդունելը սոցիալական խնդիր է առաջացնելու: Եթե կառավարությունն իր տեղում լիներ, հստակ իմանար իր անելիքները, դեռ 2-3 ամիս առաջ պետք է իր հարաբերությունները պարզեր խոշոր խաղացողների հետ: Խաղողն արդեն փչանում է: 30 տոննա խաղող ունեմ, օրական 500 կգ-ից 1 տոննա խաղող եմ կորցնում»,- նշել է խաղողագործը: