կարևոր
2527 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-23 10:48

Մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարող է լինել. Հովսեփյան

Մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարող է լինել. Հովսեփյան

Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Այս մասին ահազանգում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ եւ չեն պատվաստվելու։

Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել։ Դպրոց կա միանգամից 5-10 ուսուցիչ դիմում կգրի։

Գործատուին եք տուգանելո՞ւ: Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները եւ երկիրը հասցրեք վերջնական կործանման։

Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի  այն պարագայում, որ այսօր մանկավարժների  դեֆիցիտ է, արդեն աղետալի է։

Սա հակապատվաստումային քարոզ չի, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում։ Հետո չասեք՝ չգիտեինք»։