կարևոր
2728 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-23 10:37

Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնից օրերս ազատված Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին, որպեսզի նա ապացուցի իր ներկայացրած տեղեկությունը։

«Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Սիվիլնեթի եթերում ասում եք, թե իբր ԵՊՀ-֊ում հումոր է պտտվում, որ եթե ինձ փող տային, ես Գևորգ Էմինի և Վահան Տերյանի դեմ էլ կգրեի։ Նույնիսկ նյութական ամենից ծանր ժամանակ ես երբեք փողով ոչ մի տող չեմ գրել», - հայտնել է Էմին-Տերյանը։

Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել, որպեսզի Հովհաննիսյանն ապացուցի իր ներկայացրածը։