կարևոր
2083 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-23 10:22

Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննություն սկսել պատերազմական հանցագործությունների դեպքերով. ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի նոր օրինագիծը

Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննություն սկսել պատերազմական հանցագործությունների դեպքերով. ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի նոր օրինագիծը

Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննություն սկսել պատերազմական հանցագործությունների դեպքերով

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի նոր օրինագծով, որը ներկայացրել է պալատի 16 անդամ, Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներն և քաղաքացիական անձանց, ինչպես նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով, ներառյալ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ և այլն:

Այս փաստաթղթով կոնգրեսականները հորդորել են Ջո Բայդենի վարչակազմին բոլոր տարբերակներով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, հասկացնել Բաքվին, որ պետք է հավատարիմ մնան միջազգային օրենքով ու անցած տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորություններին:

Բացի այդ, պահանջվում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:

Փաստաթղթում նշվում է, որ չնայած Ժնևի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում։

Փաստաթղթի ամբողջական տեքստը՝ այստեղ։