կարևոր
1987 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-22 22:35

Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը

Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի մոտակայքում սեպտեմբերի 22-ին գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ՝ ամենաուժեղը երկրի պատմության ընթացքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, դրա հետցնցումը կազմել է 4 մագնիտուդ:

Ավստրալիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել են շենքեր ու շինություններ, ցնցումները գրանցվել են նաև հարակից քաղաքներում: