կարևոր
1906 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-22 21:42

Հայկ Մարտիրոսյանը պարտվել է Sharjah Masters 6-րդ տուրում

Հայկ Մարտիրոսյանը պարտվել է Sharjah Masters 6-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստեր շարունակում է ելույթ ունենալ 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:

Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտություն կրեց: 

Այժմ 6 հնարավորից 5 միավորով առաջատարը Իրանի ներկայացուցիչն է: Արամ Հակոբյանն ունի 3,5, Իսկ Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը 3-ական միավոր:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար: