կարևոր
475 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-22 21:22

Պատվաստում կամ թեստ․ հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները կանգնելու են խնդրի առաջ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Առողջապահության նախարարի որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները կամ կպատվաստվեն, կամ 14 օրը մեկ կթեստավորվեն:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ավելի վաղ հայտնել էր, որ պատվաստումը պարտադիր չէ, բայց արդյոք ամսեկան 2 անգամ ՊՇՌ թեստի համար 10-15 հազար դրամ ֆինանսական բեռ դնելով մարդկանց ուսերին չեն ստիպում քաղաքացիներին պատվաստվել:

Մասնավոր սեկտորում աշխատանքային օրենսգրքով են կանոնագարգվում աշխատող-գործատու հարաբերությունները եւ քանի որ օրենսգրքում փոփոխություններ չեն կատարվել, գործատուն չպատվաստվելու, կամ չթեստավորվելու համար չի կարող ենթակա աշխատկցին հեռացնել աշխատանքից: Եթե չկան փոփոխություններ, այս պարագայում հարց է առաջանում, տուգանվելու է գործատուն, աշխատողը, թե երկուսը միասին:

Պատվաստումից կարող են խուսափել միայն հակացուցումներ ունեցող անձինք: Սակայն հակացուցումները եւս երկու տեսակի են բաժանվում՝ ժամանակավոր եւ բացարձակ: Ժամանակավոր խնդրի դեպքում ըստ բժշկի ցուցման տվյալ անձը կարող է պատվաստվել, իսկ բացարձակ հակացուցման պարագայում քաղաքացին ազատվում է պատվաստումից:

Բժշկական ծառայություններից օգտվող անձանց տրամադրում են բժշկական պայմանագիր, ըստ որի բոլոր ռիսկերը կրում է հիվանդը, ոչ թե բժշկական հաստատությունը եւ ըստ փաստաբան Լուսինե Զեյնալյանի նույն գործընթացը կարող է լինել այս պարագայում, որպեսզի բժիշկը խուսափի պատասխանատվությունից: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։