08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես տրված է: Սեպտեմբերի 22-ին մեկնարկած քարոզարշավը տևելու է մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Վիճակահանությամբ որոշվել է քաղաքական ուժերի քվեաթերթիկների հերթական համարները: Տարածքային ընտրական հանձնաժողովն իրականացրել է նաև հանձնաժողովականների ընտրությունը:
«Քաղաքական ուժերը կարող են քարոզարշավի ընթացքում ծախսել ոչ ավել, քան 60 մլն դրամ գումար: Դրանից ավել գումար ուժերը չեն կարող օգտագործել»,- տեղեկացրել է թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ նշելով, որ տեղամասային կենտրոնների նախագահները սեպտեմբերի 24-ին թիվ 31 ՏԸՀ կստանան գրանցամատյանները և հանձնաժողովի անդամների ցուցակները:
Գյումրիում ընտրությունների ընթացքում կգործի 82 տեղամաս:
Գյումրիում քաղաքապետի աթոռի համար կպայքարի 10 քաղաքական ուժ՝ ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: