կարևոր
562 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-22 19:34

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն․ «Նոա»-ն հաղթանակ է տարել «Վան»-ի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն․ «Նոա»-ն հաղթանակ է տարել «Վան»-ի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Վան»-ը Չարենցավանում ընդունել է «Նոա»-ին:

Առաջինը հանդիպման հաշիվը բացել են «Նոա»-ի ֆուտբոլիստները: Մեկնարկից ընդամենը 5 րոպե անց գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Կարապետյանը: «Վան»-ը հաշվի հավասարությունը վերականգնել է ընդմիջումից առաջ` 45-րդ րոպեին: Երկրորդ կեսում «Նոա»-ին հաջողվել է կրկին առաջ անցնել հաշվի մեջ: 71-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցել է նոր փոխարինման դուրս եկած Պայրելին:

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է (7 միավոր), իսկ «Վան»-ը` 7-րդը (7 միավոր):

Ավելի վաղ կայացած խաղերում «Արարատ»-ը հաղթել է ԲԿՄԱ-ին (0:2), իսկ «Ալաշկերտ»-«Նորավանք» հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: