կարևոր
1747 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-22 19:21

«Հայաստան» խմբակցության պատգամավորների պնդմամբ՝ համայնքների խոշորացումը քաղաքական նպատակ է հետապնդում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանում 441 համայնքի միավորմամբ կձեւավորվի 37-ը: Սա կառավարության նախաձեռնությունն է, որը շուտով օրենսդիր է գնալու: Մինչ դա մասնագիտական հանձնաժողովի նախագահը շահագրգիռ կողմերին հրավիրել էր կարծիքները լսելու: Ինքն անձամբ կողմ է խոշորացմանը. միավորված համայնքներն, ասում է, արդյունավետ են ծախսում միջոցները:

 Խոշորացման գործընթացի արդյունքում Հայաստանը կունենա 78 համայնք, ներառյալ` Երեւանը: 71 համայնք կլինի խոշորացված, 6-ը` ոչ: Չմիավորված համայնքներից են Գյումրին եւ ազգային փորքրամասնություններով բնակեցված 5 համայնք: Ասորական համայնքի ներկայացուցիչները, սակայն, դժգոհում են՝ ասորիներով բնակեցված Դիմիտրովն ու Նոր Արտագերսը խոշորացվողներից են, հետեւաբար, ըստ իրենց բնորոշման՝ ոչնչացվողներից։

Առանց մեր կարծիքը հաշվի առնելու մեզ տանում են միաձուլման։ Այս մասին հայտնել է Հայաստան դաշինքի ասորի պատգամավորը Զեմֆիրա Միրզոեւան:

Մարգահովիտ համայնքի ներկայացուցիչն էլ անտրամաբանական է համարում խոշորացման սկզբունքները: Փորձում են միավորել չմիավորվող համայնքները:

 Մի շարք համայնքների ղեկավարներ պնդում են` բնակիչները դեմ են խոշորացմանը: Այդ դեպքում նախագիծը մշակելիս հեղինակներն ի՞նչ գործիքակազմով են ծանոթացել 441 համայնքի  բնակչության կարծիքին: Այս մասին հարց են բարձրացրել «Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի համոզմամբ համայնքների խոշորացումը բացառապես քաղաքական նպատակ է հետապնդում: Իշխանությունները փորձում են ազատվել համայնքների այն ղեկավարներից, որոնք իրենց չեն սատարել:

Լսումներին ներկա իշխանական պատգամավորները կողմ էին խոշորացմանը, ընդդիմադիրներն էլ պահանջում են հեղինակներից նախագիծը հետ կանչել, հաշվի առնել հանրության կարծիքը:

Սեպտեմբերի 24-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարվելու, օրակարգում համայնքների միավորման նախագիծն է:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։