կարևոր
628 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-22 18:36

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից դեպի աջ՝ դեպի Ստեփանյան փողոց երթևեկությունը կթույլատրվի անընդհատ, որի համար հիմնական և կրկնող լուսացույցների վրա կտեղադրվեն աջ սեկցիաներ: