կարևոր
2560 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-22 18:20

Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության oրը. կառավարությունները գնացող են․ Հասմիկ Պապյան

Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության oրը. կառավարությունները գնացող են․ Հասմիկ Պապյան

Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող»…անվանողներին ուզում եմ հիշեցնել: Այո, արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը: Այս մասին գրել է Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ։

«Լուսարձակների ուժգնությամբ, չվերջացող անիմաստ պարերի, շատրվանների ջրերի ցոլքով, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում մեկ անգամ ևս խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին: Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության Օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:

Հ.Գ. Տոնակատարության կազմակերպիչները տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»: Շնորհակալ եմ: Կառավարությունները գնացող են, ես այդ մասին երբեք չեմ մոռանում…»,-գրել է երգչուհին։