05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
«Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, սակայն ՔՊ-ն չորրորդ անգամ տապալեց Ղազինյանի ընտրությունը։
Ընդդիմությունն առաջարկել է նիստի օրակարգում ներառել և քննարկել Սյունիքում տիրող իրավիճակը, սակայն ՔՊ-ական նախագահը չի համաձայնվել, նշելով, որ հիմա ՔՊ պատգամավորներից մեկը «Զանգեզուրում է, և այդ հարցով կզբաղվեն մյուս շաբաթ»։
«Զանգեզուր չէ, Սյունիք է», - արձագանքել է Ղազինյանը։
Դրանից հետո Արթուր Ղազինյանը բոյկոտել է իր թեկնածության քննարկումը և լքել նիստը․ ընդդիմադիր գործընկերները հետևել են նրան։
«Եկել էի նիստի՝ քննարկելու Սյունիքում տիրող իրավիճակը։ Երբ ՔՊ-ն մերժեց այդ կարևոր առաջարկը, այլևս նպատակահարմար չեմ համարել մնալ դահլիճում։ Իշխանությունը սաբոտաժի է ենթարկում այս հանձնաժողովի բնականոն աշխատանքը», - նշել Ղազինյանը։