կարևոր
1108 դիտում, 7 ամիս առաջ - 2021-09-22 17:36

ԶՈւ հատուկ նշանակության զորավարժությունների շրջանակում իրականացվել է տարհանման հատուկ գործողություն

ԶՈւ հատուկ նշանակության զորավարժությունների շրջանակում իրականացվել է տարհանման հատուկ գործողություն

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունների շրջանակում դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն:

Պայմանական հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերի հետ գրավման ժամանակ հատուկ ջոկատայինները մարտի դաշտից դուրս են բերել վիրավորներին, ամրացել մարտական հենակետերում՝ մինչև մոտոհրաձգային ստորաբաժանումների ժամանումը։