11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հայտարարում է, թե իբր վերջին շրջանում կարեւոր քայլեր են արվել Կովկասում կայունության հաստատման համար ու այդ համատեքստում հիշատակում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ հայ ժողովրդի դեմ դրսեւորած ագրեսիան ներկայացնելով որպես Բաքվի ինքնապաշտպանության իրավունքի իրացում:
Հետո Էրդողանն անցնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից՝ միջազգային հանրությանն ուղղված ելույթում, բաց տեքստով դուրս գալիս Մոսկվայի դեմ՝ հերթական անգամ ասելով, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:
Թուքրիայի նախագահի այս հայտարարությանն արձագանքել են հենց Ղրիմից: Զգուշացնում են՝ Մոսկվայի դեմ ոչ բարեկամական խոսքերը կարող են թանկ նստել Անկարայի վրա, իսկ պատմության մեջ նման օրինակները քիչ չեն:
Նյու Յորքում Էրդողանի այս ելույթից առաջ էլ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրություններն Անկարայի համար իրավական ուժ չունեն: Կրեմլում Թուրքիայի այս պահվածքն անընդունելի են որակել:
Եվ այս ամենի ֆոնին մի քանի օրից՝ սեպտեմբերի 29-ին, Ռեջեփ Էրդողանը կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: