կարևոր
1627 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-22 15:50

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։

Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։

«Հայաստան» խմբակցությունը չորրորդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Արդեն չորրորդ անգամ է այս օրակարագը բերվում այս հանձնաժողով ու դա, կրկնում եմ, իշխանության պատասխանատվության տիրույթում է գտնվում, իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը, ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասխանները տրվել են, հետևաբար, որևէ նոր բան ես ասելու չունեմ», - ասաց Արթուր Ղազինյանը՝ դուրս գալով հանձնաժողովի նիստից։

Քվեարկության արդյուքնում Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։