կարևոր
688 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-22 15:02

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռուբիկ Աբրահամյանը իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով Ռ. Աբրահամյանը տեղում մահացել է։ Նրա դին ձորից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները։