Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում՝ Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման ենթարկվելու պատճառով: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի պատասխանատու Անի Թովմասյանը:
«Այսօր առավոտվանից նախարարության պաշտոնական կայքը Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել: Սա թշնամու գործելաոճն է, նրա կողմից պարբերաբար են հայաստանյան և արցախյան պաշտոնական կայքերը հաքերային հարձակման ենթարկվում, հատկապես՝ տոն օրերին: Համապատասխան մասնագետներն աշխատում են՝ հնարավորինս արագ խնդիրը կարգավորելու համար»,-ասել է Թովմասյանը: